Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման արարողության հետ կապված Իսրայելի հետ Գազայի հատվածի սահմանային բախումների ընթացքում երեկ զոհվել է ավելի քան 50 պաղեստինցի։ Այդ առիթով Էրդողանը հայտարարել ա խորհրդակցությունների նպատակով ԱՄՆ-ից ու Իսրայելից իր դեսպանների ետ կանչելու մասին։

 

Էս ամենում հետաքրքիրը նա է, որ չնայած թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, Բաքուն շարունակում է գործակցությունը բարձր մակարդակի վրա պահել թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։

 

Ավելի տրամաբանական ա ենթադրել, որ թուրք-ադրբեջանական տանդեմում կա ներքին պայմանավորվածություն, որի համաձայն ամեն մեկը իր խաղն ա խաղում, Թուրքիան՝ արաբական-մուսուլմանական աշխարհում հակաիսրայելական «լիդերի», Ադրբեջանը, ունենալով Անկարայի «դաբրոն»՝ խորացնում է ռազմաքաղաքական կապերը Իսրայելի հետ՝ թիրախավորելով միաժամանակ Իրանի, ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և արցախյան ճակատը։ Օբյեկտիվ լինենք՝ ճկուն ու արդյունավետ աշխատանք։