Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը արտցոլվում է միայն կառավարության բարձրագույն քաղաքական հատվածում, իսկ ահա ներքին հատվածում, որն էլ հենց քաղաքական ընտրությունների և այլ միջոցառումների հետ անձամբ աշխատում էր ազգաբնակչության հետ , մնացել է նույնը:


ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը մարզային, քաղաքային և գյուղական համայնքային, բժշկական, պոլիկլինիկյաին մակարդակով նույնն են, և եթե ոչ բացահայտ, ապա ներքին կարգով իրականացնում բացասական երանգներով քարոզչություն համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած ուժի դեմ:


Ենթադերքն տարածքային ՀՀԿ-ի նախագահը որևէ հիմնարկի ղեկավար է, կամ որևէ համայնքում ՀՀԿ-ի համար ակտիվ աշխատած և գումարներ բաժանած ՀՀԿ-ի անդամ չհանդիսոացող, բայց այդ նույն կուսակցության համար այժմ էլ ներքին կարգով աշխատող անձիք էլի նույնն են մնացել, քանի որ դրանք ունեն «դաբռո» ՀՀԿ-ական վերնախավում մնացած մարզպետերի , քաղաքապետերի, գյուղապետերի և այլ հիմնարկների ղեկավարների կողմից:

 

Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ ՀՀԿ-ն որպես նախկին իշխող կուսակցություն դեռևս պահապանում է իր ազդեցությունը վերը նշված գործիքները օգտագործելով:Հատկանշական է, որ այս ընթացքում ոչ թե սուր քննադատության են ենթարկում, այլ շատ նուրբ ակնարկում ու կասկածի տակ են դնում իշխանության եկած ուժի գործողությունների արդյունավետությունը:

 

Կարեն Հովհաննիսյան