Վրաստանում տեղի ունեցող պրոցեսի ու Հայաստանում կատարվողի միջև զուգահեռների անցկացումն օրակարգային չէ: Վերջ տվեք: Այնտեղ բացառապես այլ գործընթաց է: Վրաստանում երիտասարդության մեջ մեծ ծավալի է հասնում թմրանյութերի օգտագործումը, և էնտեղ առկա գիշերային ակումբները դրա համար լավագույն որջերն են, և ըստ էության վրացական երիտասարդությունը գիտակցելով կարգավորման բուն ենթատեքստը, փորձում է կանխել թմրանյութերին հասանելիության սահմանափակումը: Այլ բան իհարկե, եթե որոշ ուժեր փորձեն օգտագործել այդ պրոցեսը և դրան քաղաքական ենթատեքստ հաղորդել: