ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրում է.

 

 

Կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք անցկացրեցի կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։

Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։

Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը։