Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում պատասխանում է նախօրեին հնչած քննադատություններին պատվաստումների եւ գարդասիլի հետ կապված։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը վերհանել են Արսեն Թորոսյանի մեկնաբանություններն ու գրառումները պատվաստումների եւ, մասնավորապես, գարդասիլի մասին։ Նոր նախարարը քննադատության թիրախ է դարձել թեմայով իր բավական կոշտ արտահայտությունների համար։