ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը խոստանում է ամեն օր անել հնարավորինն ու անհնարինը՝ քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում.
«Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, համախոհներ, հարազատ մարդիկ!
Շնորհակալ եմ անթիվ-անհամար շնորհավորանքների համար, իհարկե:
Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ սկսում է հայրենիքին և ժողովրդին ծառայելու նոր՝ ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ պաշտոնը ինձ համար նախ և առաջ պատասխանատվություն է` ինչքան բարձր, այնքան ավելի պարտավորեցնող...
Ցավոք, տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր, մարդկային ճակատագրեր...
Ամեն օր անելու եմ հնարավորինն ու անհնարինը քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար։
Հանուն համազգային նպատակների իրականացման, հանուն Հայաստանի Հանրապետության` հավատարիմ մնալով կառավարության անդամի բարձր կոչմանը...
Շնորհակալ եմ»:
Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել մայիսի 12-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: