Հուսով եմ՝ հեղափոխությունից հետո արցախա-ադրբեջաբական հակամարտության վերաբերյալ որոշ ձևակերպումներ կփոփոխվեն վերջապես, հատկապես՝ «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ձևակերպումը, որից, իրոք, սեպարատիզմի հոտ է փչում: Քանի որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, «հակամարտ զորքերը» դիտվելու են իբրև «կենտրոնին» (Բաքվին) հակամարտ ինչ-որ զինված խմբավորումներ:
1. Արցախը որևէ "ուժի" կամ "կենտրոնի" նկատմամբ հակամարտ զորք չունի, այն ունի Զինված ուժեր՝ այսինքն հստակ պետական կառուցվածք , որը լուծում է պետական նշանակության խնդիրր:
2. Ոչ թե Արցախի զորքերն են հակամարտ, այլ Արցախի Հանրապետությունն է միջազգային հակամարտության մեջ Ադրբեջանի հետ: Սա շատ կարևոր է: Այսինքն' սա հակամարտություն է երկու պետական կազմավորումների միջև, այլ ոչ թե պետության և նրա որևէ տարածքում որոշակի իշխանություն ունեցող խմբի միջև:
Ազատվել է պետք նաև «ղարաբաղյան հակամարտություն» տերմինից, որից այս կոնֆլիկտը, մի տեսակ, ստանում է ինչ-որ պետությունների միջև տարածքային վեճի առարկայի կարգավիճակ: Արցախը տարածք չէ, այն պետություն է, ուրեմն ձևակերպումներում պետք է ուշադիր լինել: Սա արցախա-ադրբեջանական հակամարտություն է, ոչ թե «արցախյան կամ ղարաբաղյան հակամարտություն»: