Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում
Կրթությունը
1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը
1997 թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան
Լեզուների իմացությունը
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը
1986-1988 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է.
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ
2004 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
2007 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
2009 թ. – նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
02.10.2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
06.02.2017 թ. - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ
2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է
2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
2005թ. - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2008թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2008թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2012թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2017թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
2017թ. - ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: