Հաշվի առնելով վերջին օրերին ՇՊՀ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, հիմքում ունենալով նաև ՇՊՀ-ի որոշ դասախոսների, ուսանողների և հասարակական մի շարք կազմակերպությունների կողմից ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նիստ գումարելու և ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու պահանջը՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ղեկավարվելով ՇՊՀ-ի կանոնադրության 39-րդ կետի, ՇՊՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.3 կետի, ինչպես նաև կանոնակարգի 4.7 պահանջներով, այն է՝ խորհրդի նիստերը կարող են հրավիրվել կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ կամ ռեկտորի պահանջով, հրապարակային դիմում եմ վերոհիշյալ իրավասու մարմիններին և անձանց' սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:
Միաժամանակ առաջարկում եմ բոլոր շահագրգիռ կողմերին նիստի օրակարգային այլ հարցերի և այդ հարցերը քննարկելու հիմնավորումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ խորհրդի քարտուղարություն: