Օսիպյանի նշանակումից մի մասը շոկ ապրեց, մի մասը ողջունեց, ոմանք էլ չեզոք մնացին։ Ռեակցիան շատ բնական էր, վերջիվերջո, կառավարությունն անցումային է։
Ի՞նչ պետք է անել, որ կադրային քաղաքականության հարցը դուրս գա սուբյեկտիվիզմից և ինստիտուցիոնալ հիմքեր ստանա։
Գործող իրավական նորմերով մենք ընտրում ենք որևէ քաղաքական ուժի, իսկ վերջինս հաղթելու պարագայում գործադիր է կազմում կամայական սկզբունքով և հասարակությունը որևէ վերահսկողական մեխանիզմ չունի այստեղ։
Ստացվում է՝ մենք ընտրում ենք ինչ-որ մարդկանց, իսկ երկիրը կառավարում են լրիվ ուրիշ մարդիկ։
Անհրաժեշտ է օրենքով ամրագրել՝ ընտրությունների ժամանակ եթե որևէ քաղաքական ուժ հավակնում է հաղթելու, պետք է նրա վարչապետի թեկնածուն և կաբինետը լինեն ցուցակի առաջին 20 տեղերում, որպեսզի հասարակությունը իմանա՝ հաղթելու պարագայում ով է լինելու ապագա վարչապետը, ուժայինները և, ընդհանրապես, ողջ կաբինետը։
Քաղաքական պրոցեսը կդառնա ավելի թափանցիկ, վերահսկելի և կառավարելի հասարակության կողմից, և ընդմիշտ կփակվի կադրային խնդիրը։
Մենք նախօրոք կիմանանք՝ ում հաղթանակի դեպքում ինչ նախարարներ ենք ունենալու։
Եթե չեմ սխալվում, ստվերային կաբինետի մասին խոսում էր միայն Նիկոլը։ Այս բարեփոխումները ոչ պակաս էական են, քան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին ուղղված ջանքերը։