Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարծում եմ՝ երկրի ղեկավարները պետք է առանձին կոչով դիմեն դպրոցականներին և ուսանողներին և հորդորեն անցնել բնականոն դասապրոցեսին։ Դպրոցներից ու բուհերից վտանգավոր զարգացումների մասին լուրեր են կպնում ականջիս, շատերը վերջին իրադարձություններից հետո ոչ մի կերպ չեն ենթարկվում կարգուկանոնին։ Կարծում եմ՝ կրթական հաստատություններում սաների կարգապահությունը կարևոր է»: