Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնից ազատման առաջարկն՝ ուղղված երկրի նախագահ Սարգսյանին։

Փաշինյանի դեպքում այն քայլերը, որը ինքն անում է, հեշտ են, դժվարը դրան հաջորդող քայլերն են։ Այսինքն՝ հեշտ էր անել հեղափոխությունը, բայց դժվար է կատարել խոստումները, առավել ևս՝ դժվար է կառուցել աշխարհի ամենալավ ու օրինական երկիրը։ Իհարկե, այս ամենն իրար հետ համեմատած է հեշտ թվում, քանի որ հեղափոխություն անելը շատ բարդ ու երկար տարիների չարչարանք է։

Հիմա նոր փուլ է սկսվել։ ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետը գնում են պատմության գիրկը, եթե նրանց այլ պաշտոններում չնշանակի։ Սկսվում է ամենադժվար պահը՝ նոր մարդկանց նշանակելու գործընթացը։ Մարդիկ, ովքեր պետք է գերազանցեն նախորդներին, որի համար պատասխանատու են Փաշինյանը և ժողովուրդը։