Արցախում մի շիրմաքար բավական անհարմար դիրքով է, Նիկոլ Փաշինյանը ծաղիկ է դնում, փորձում է դուրս գալ, մինչ թիկնապահը կողմնորոշվում է՝ ոնց օգնի, վարչապետին է մոտենում 12-13 տարեկան մի պատանի. «Բարև ձեզ, պարոն Փաշինյան», օգնում է վարչապետին, որ բարձրանա, սեղմում է ձեռքը, հետո չի կարողանում զսպել իրեն ու լացելով գրկախառնվում. «Շնորհավորում եմ Ձեզ…»։

Ենթադրում եմ՝ գուցե զոհվածի երեխան է, հետո ուզում է սելֆի անի, բայց զուգահեռ նաև արցունքներն է սրբում, վարչապետը ձեռքից վերցնում է հեռախոսը, ինքն է սելֆի անում տղայի հետ։ Խելացիները թող ասեն՝ հիմա էլ սենտիմենտալ ենք դարձել, իսկ ես կասեմ՝ այնքան պարզ, մարդկային վերաբերմունք չենք տեսել իշխանավորների կողմից, որ այն, ինչ կատարվում է, ֆանտաստիկա ու երազ ենք համարում։ Հիմա մեր աչքը շոյվում ա նման տեսարաններից, հուսով եմ՝ հետո կսովորեք, այնքան շատ կտեսնենք։