Արցախում մի շիրմաքար բավական անհարմար դիրքով է, Նիկոլ Փաշինյանը ծաղիկ է դնում, փորձում է դուրս գալ, մինչ թիկնապահը կողմնորոշվում է ոնց օգնի, վարչապետին է մոտենում 12-13 տարեկան մի պատանի.«Բարև ձեզ պարոն Փաշինյան», օգնում է վարչապետին, որ բարձրանա, սեղմում է ձեռքը, հետո չի կարողանում զսպել իրեն ու լացելով գրկախառնվում. «Շնորհավորում եմ Ձեզ...»։

 

Ենթադրում եմ, գուցե զոհվածի երեխան է, հետո ուզում է սելֆի անի, բայց զուգահեռ նաև արցունքներն է սրբում, վարչապետը ձեռքից վերցնում է հեռախոսը ինքն է սեֆի անում տղայի հետ։ Խելացիները թող ասեն հիմա էլ սենտիմենտալ ենք դարձել, իսկ ես կասեմ' այնքան պարզ, մարդկային վերաբերմունք չենք տեսել իշխանավորների կողմից, որ այն ինչ կատարվում է ֆանտաստիկա ու երազ ենք համարում։ Հիմա մեր աչքը շոյվում նման տեսարաններից, հուսով եմ հետո կսովորեք, այնքան շատ կտեսնենք։

 

 

Фото Tavush Travel.