ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, ու նշել որ 1-2 օրում պատրաստ է ՀՀ վարչապետին կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր ներկայացնել:

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։

 

Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» և «հանուն»։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»,- գրել է նա: