Մեծարգո՛ պարոն Ն. Փաշինյան, վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել նախադեպը չունեցող տեխնիկական վերազինումներ և այլ բարեփոխումներ:

Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական խորհրդի անդամներին՝ մարդկանց, ովքեր ունեն մեծ վաստակ ու ներդրում գիտության տարբեր բնագավառներում:

Բուհական աշխատանքից ազատված երկու դասախոսներին, ինչպես նաև Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման գծով պրոռեկտորի պաշտոնից ազատված Ա. Ֆարմանյանին (շարունակում է աշխատել որպես Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ) առաջարկում ենք իրենց դժգոհությունը վիճարկել դատարանում, ոչ թե ուսանողներին արհեստականորեն ներգրավել անձնական շահերին միտված գործողությունների մեջ:

Միայն երեք անձ իրավունք չունի կարծիքներ և տեսակետներ արտահայտելու ամբողջ հանրույթի անունից՝ շահարկելով և խեղաթյուրելով Համաժողովրդական շարժման գաղափարախոսությունը, փիլիսոփայությունն ու փայլուն հաղթանակը:

Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, և խաթարել համալսարանի բնականոն աշխատանքը այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել:

Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում:

Հարգանքներով՝
ՇՊՀ-ի հարյուր վաթսունչորս աշխատակիցներ

 

 

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

Фото Շիրակի պետական համալսարան.

 

Фото Շիրակի պետական համալսարան.

 

Фото Շիրակի պետական համալսարան.

 

Фото Շիրակի պետական համալսարան.