Ինչ տեղի կունենար եթե այս հեղափոխության ժամանակ չհաղթեր ժողովուրդը:
Կունենայինք բազմաթիվ գործազուրկներ, որոնք կազատվեին աշխատանքից, ի դեպ այլախոհության համար աշխատանքից ազատման, կամ դրանով սպառման գործըթնաց մեկնարկվեց ապրիլի 17-ից:
Կունենաինք բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում նաև պատգամավորներ (վառ օրինակն ունենք) , կունենաիքն հսկայական ծավալների հասնող արտագաղթ, ընդ որոում քաղաքական ապաստան խնդրելու ճանապարհով, կունենայիք հեղափոխությանը աջակցած ընկերությունների, գործարարների կոտրման գործընթաց, վարկաբեկելու համար հանրայնացվելու էին ակտիվիստների անձնական կյանքերից դրվագներ, ընդհուպ հեռախոսազրույցների հրապարակում...
Այս ամենը լինելու էր, քանի որ այդ ամենի նախադեպը եղել է նախկինում... Սակայն այսօր, երբ արդեն հեղափոխությունը հասնում է տրամաբանական ավարտին ժողովուդրի թեկնածուին վարչապետ ընտրվելով, չենք տեսնում ոչ մի արտագաղթող, չենք տեսնում աշխատանքից բազմաթիվ ազատվողներ, չենք տեսնում այլախոհության համար ձերբակալվածներ, որոնց պակասը չկար այս օրերին, չենք տեսնում վրեժխնդիր լինելու դեպքեր... Մի խոսքով Շուշիի ազատագրման օրվա գումարվեց նաև Հայաստանի ազատագրումը այդ վարք ու բարքից...Եվս մեկ անգամ շնորհավոր...