Ուզեք , թե չուզեք, տեսնեք, թե չտեսնեք, Նիկոլն ու ժողովուրդը կարողացան երկրի միջազգային վարկի համար աննախադեպ բարձրացում ապահովել: Այժմ քան երբևէ, մեր երկիրը միջազգային արենայում, ոչ թե լսողի դերում է լինելու, այլ նաև ասողի, քանի որ այնպիսի ժողովրդավար ու խաղաղ հեղափոխության կնքահայր է դարձել աշխարհում, որի իրականացման համար այլ երկրներում միջազգային հանրությունը բավականին լուրջ ռեսուրսներ է ծախսում ֆինանսի, կադրերի և ինֆորմացիայի տեսքով:
Ուզեք, թե չուզեք, տեսնեք , թե չտեսնք, Նիկոլին ընդունում ու սիրում է ժողովուրդը ու ժողովուրդն ինքն է ասում, որ այսօր, վաղը կամ միյուս օրը Նիկոլից չեն սպասում այնպիսի փոփոխություններ, որը կազդի իրենց կյանքի վրա, բայց վստահ են, որ մեկ տարի հետո շատ լավ են զգալու հեղափոխության դրական արդյունքները...
Իշխանությունից հեռացածներից ու նրանց կողմնակիցներից լսում եմ, որ ժողովուրդին ամբոխ են անվանում, հարգելիներս, դուք դրանով ավելի եք բացառում այն հնարավորությունը, որը գոնե թույլ կտա ՀՀ-ում որեևէ քաղաքական դիրք զբաղեցնել... Մի արեք, եկեք մինչև վերջ արժանապատիվ տարեք ձեր պարտությունը ու փորձեք պարտության մեղավորներին փնտրել ոչ թե ժողովուրդի մեջ, այլ հենց ձեր մեջ, իսկ ավելի կոնկրետ հուշեմ, ձեր մեջի մականունավորների ու շփման, խոսելաձևի մեջ...
Կարեն Հովհաննիսյան