Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը՝ մայիսի 8-ին որևէ միջոցառում կամ անհնազանդության ակցիա չենք իրականացնելու։ Ժամը 12։00-ին ԱԺ հատուկ նիստն է սկսվելու, որին ուղիղ հեռարձակմաբ հետևելու համար հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Ասում են՝ անձրև է լինելու։ Պատրաստ եկեք, մինչև արևը դուրս գա։ Սիրում և սպասում ենք բոլորիդ»: