Մեր երկրի հիմնական խնդիրը ոչ թե հերթական նշանակվող նախարարներն են կամ գործարար-օլօգարխների մասնակցությունը պետության կառավարման գործում, այլ պատերազմի մեջ ապրելու վտանգը։
Բոլոր հիմնական խնդիրների մեծ մասը հենց այս խնդրի հետ է կապված։ Երկրում ներդրումներ քիչ են կատարվում, որովհետև գործարար հասարակության մեծ մասը չի ցանկանում ներդրում կատարել մի երկրում, որտեղ պատերազմ է ու ամեն վայրկյան կարող է կորցնել իր ներդրածը։ Այս նույն խնդրի առջև կանգնած է նաև Ադրբեջանը։ Այնտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում մի փակվեցին շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո։ Մի քանիսն էլ ընդհանրապես հրաժարվեցին պայմանագրերով նախատեսված մասնաճյուղեր բացելուց։
Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ևս նույն պատերազմն է։ Ճիշտ է , դրան նպաստում են նաև օլիգարխ պատգամավորները և նախարարները, որոնք իրենց պաշտոնը օգտագործում են սեփական բիզնես նախագծերը իրականցնելու համար ու թույլ չեն տալիս, որ շարքային քաղաքացին օգտվի դրանից, բայց մարդիկ ավելի շատ փախնում են պատերազմից, տանում են երեխաներին դուրս, որպեսզի չծառայեն բանակում։ Իսկ պատերազմական իրավիճակներում հայերնիք ժամանակավոր վերադառնում են միայն նրանք , ովքեր գնացել են զուտ աշխատելու ու ավելի լավ ապրելու համար։
30 տարի պահանջվեց, որպեսզի պատերազմի շեմին և ընթացքում ծնվածները մեծանան ու այսպես համախմբվեն Հայաստանի ապագայի համար, բայց պատերազմին վերջ դնելու համար այլև հերթական 30 տարին չկա, որ այժմ ծնված երեխաները մեծանան ու փոխեն դրա ընթացքը։ 30-ից էլ քիչ տարում, նույնիսկ 10 տարուց էլ քիչ ժամանակ կա, եթե ոչ մինչև 3 տարի, որպեսզի ազատվենք այս պատերազմից ու ապրենք խաղաղ։ Ու այդ օրվանից սկսած կտեսնենք, թե մեր երկիրը ինչպես է մեր աչքի առաջ զարգանում։
Աշոտ Ասատրյան