Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում տեղեկացրել է, որ գալիս է Հայաստան, բայց համերգ չի ունենալու։

«Հայաստա՛ն, ահա մենք գալիս ենք։ Բայց պետք է ասեմ, որ համերգ չի լինելու։ Տեղյակ չեմ՝ ով է հորինել համերգ ունենալու մասին միտքը», - գրել է Թանկյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր, ժամը 20։00-ին, Սերժ Թանկյանի օդանավը վայրէջք է կատարելու «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան դիմավորելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։