160 հազար քաղաքացի ընդդեմ Մակրոնի.

Իմ հիշելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի ընտրությունը շատ ջերմ ընդունվեց Ֆրանսիայում: Երիտասարդ նախագահի հետ երկրի բնակչությունը մեծ հույսեր սկսեց կապել: Ֆրանսիան էլ, ինչպես մնացած բոլոր մեծ և փոքր երկրները, ունի իր ներքին և արտաքին խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Իսկ այժմ, ընտրություններից 1 տարի անց, Ֆրանսիայում 160 հազար քաղաքաց դուրս է եկել փողոց և պահանջում է Մակրոնի Հրաժարականը: Ցույցերը սկսվել են տարբեր քաղաքներում՝ Թուլուզ և Բորդո, Լիոն, Ստրասբուրգ և Ռենե: Փարիզում ձերբակալվել է չորս մարդ:

Ցուցարաներին չի գոհացնում Մակրոնի բարեփոխումները: Ֆրանսիայի երիտասարդ նախագահին շատերը անվանում են «Հարուստների նախագահ»: Հնչում են նրա հրաժարականը պահանջող կոչեր:

 

Աշոտ Ասատրյան