Չգիտեմ, թե ինչպես կընկալեք ասածս, բայց կարծում եմ, որ նոր կառավարության առաջին որոշումներից մեկը պետք է լինի Հանրապետության նախագահի նստավայրը Հանրապետության նախագահին վերադարձնելու մասին:
Արմեն Սարգսյանը վերջին մեկ ամսվա ընթացքում իր գործունեությամբ ցույց տվեց, որ իր լիազորությունների շրջանակներում արժանապատվորեն է կատարում ՀՀ նախագահի պարտականությունները:
Կարծում եմ, որ այդ որոշմամբ կվերականգնվի նաև անարդարությունը:
Բաղրամյան 26-ը եղել և պետք է մնա որպես ՀՀ նախագահի նստավայր՝ անկախ նախագահի սահմանադրական լիազորությունների ծավալից:
Բացի այդ, այդ որոշմամբ նոր կառավարությունը և նրա ղեկավարը շատ լավ ուղերձ կհղի հանրությանը, որ պետականության ավանդույթների պահպանումը վեր են որևէ անձի պատկերացումներից և ցանկություններից...