Նոր իշխանության համար թերևս ամենամեծագույն խնդիրը կլինի ընտրակաշառքի՝ որպես համընդհանուր սոցիալական չարիքի ու սպառնալիքի լիարժեք վերացումը:

Միայն այս հանցավոր երևույթի ամբողջական չեզոքացումը հնարավորություն կտա մարդկանց մոտ ամբողջությամբ վերականգնելու ՛՛Ամեն ինչ կախված է ինձանից՛՛ գաղափարի արմատավորմանը:

Բացի այդ, այն հնարավորություն կտա վերականգնել ընտրական համակարգի նկատմամբ մարդկանց սպանված հավատը:

Համոզված եմ՝ բոլոր ընտրակեղծարարները, դրանց ենթադրյալ հովանավորները, ընտրակաշառքով մարդկանց արժանապատվությունը գնողները որևէ տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում, որ ապրի ու զարգանա երկիրը...

Մի պահ պատկերացրեք, որ ընտրական համակարգում գոյություն չունի որևէ ընտրակաշառ և մարդկանց կամքի վրա բռնանալու որևէ դրսևորում, և կտեսնեք, որ իսկապես դա կլինի նոր պետության ու նոր հասարակության զարգացման սկիզբը...