Եղանակային անբարենպաստ պայմանները ողբերգական են եղել անցած գիշեր Քրդստանի համար, մասնավորապես Դուհոկի համար: Անձրևներից առաջացած հեղեղումների ժամանակ զոհվել և անհայտ կորել են ավելի քան 50 մարդ: Դուհոկ - Բարդարաշ ճանապարհը մասամբ հեղեղվել է սելավաջրերով, որի հետևանքով զոհվել , անհայտ կորել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
Ջրհեղեղից տուժել են նաև Սինջարից տեղահան եղած և փախստականների համար նախատեսված ճամբարներում հանգրվանած եզդիները:
Մարդիկ մեղադրում են օդերևութաբանական ծառայությանը, որը նախապես չի զգուշացրել վտանգի մասին: