Շարունակվում են իսրայելա-պաղեստինյան բախումները Իսրայելի և Գազայի հատվածի հետ սահմանում. Իսրայելական աղբյուրների համաձայն, վերջին օրերին սահմանային բախումների հետևանքով, որին մասնակցում են շուրջ 10.000 պաղեստինցիներ, վիրավորվել է ավելի քան 1000 պաղեստինցի, որոնց թվում քիչ չեն անչափահաս երեխաներն ու կանայք. Պաղեստինյան աղբյուրների համաձայն, պաղեստինյան կողմը խոցել է իսրայելական արտադրության երկու հետախուզական նշանակության ԱԹՍ, ընդ որում' քարերով հարվածելու արդյունքում.
Նշեմ, որ կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ.