ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մշակույթի նախարարը պետք է լինի ոչ միայն մշակույթից և համաշխարհային մշակութային անց ու դարձից տեղյակ մեկը, ոչ միայն քաղաքակիրթ և բանիմաց մեկը, այլ ամենակարևորը՝ լավ կազմակերպիչ, ով վերջապես կկարողանա Հայաստանում հիմնել համերգային լուրջ կազմակերպությունների գործունեությունը:

Արվեստագետները չպետք է իրենց սեփական նախաձեռնույամբ ելույթներ ունենան: Յուրաքանչյուր կատարող պետք է ունենա կազմակերպիչ /ագենտ, իմպրեսարիո/ :

Ի վերջո, մշակույթի նախարարության աշխատանքը պետք է կարողանա կենտրոնանալ ազգային երգը և նվագը ազատել օտարածին ազդեցությունից»: