Մինչև այսօր որևէ կերպ չեմ անդրադարձել հայտնի մարդկանցից շատերին, որոնք ընդհանրապես ոչ մի կերպ չեն արձագանքում այսօր Հայաստանում կատարվող իրադարձություններին: Բայց այլևս չեմ լռի:
Դուք չե՞ք հասկանում, որ ինքնասիրության հարց կա: Դուք ձեզ ժողովրդից առավե՞լ եք համարում: Էդ որ գրում եք՝ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, կամ արվեստագետը քաղաքականությունով չպետք է զբաղվի: Իսկ ձեզ ո՞վ ա խնդրում քաղաքականությամբ զբաղվել, էդ ի՞նչ ստից «ոտմազկայա»: Էն հացթուխը, շինարարը, բանվորը, բժիշկը, ուսուցիչը, աշակերտը, հենց նույն մյուս երգիչ, դերասան և այլ հայտնի մարդիկ և այլն, որ փողոց են դուրս եկել, քաղաքականությամբ ե՞ն զբաղվում: Ոչ՝ նրանք դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն իրենց ինքնասիրությունը, որը փորձում են ոտնահարել մի քանի ստահակներ: Հերիք եղավ արդեն, ինչքան լռել եք, չե՞ք ուզում, որ այս հաղթանակը ձերն էլ լինի:
Հերիք չ՞ի ամեն ինչից վախենաք: Հերիք չի՞ ստից մի նախադասությամբ փորձեք արդարանալ, թե իբր չեք գրում, որ վիճակը չսրեք: Ի՞նչ սրել, ի՞նչեր եք խոսում: Ամբողջ Հայ ազգը ոտքի է ելել, իսկ դուք դեռ մտածում ե՞ք: Դրանով դուք առիթ եք տալիս էս ստախոսներին, մատնանշելով ձեզ, ասել, որ ոչ բոլորն են դժգոհ, չե՞ք գիտակցում: Հասկացանք, որ սրանց հարսանիքներին երգելով եք գումար վաստակում, կամ իրենց հարսանիքները վարելով, բայց ինքնասիրություն ու մի քիչ էլ դուխ ունեցեք, էն բողոքները, որ իրար մեջ իրար պատմում եք, մի քիչ էլ բարձրաձայն ասեք, դուրս եկեք փողոց և կանգնեք ժողովրդի կողքին, կամ գոնե մի բան երգեք, որ ժողովուրդը լսի, դուխն էլ ավելի բարձրանա: Մի բան արե՜ք))) գոնե ասեք պու)
Արտյոմ Հակոբյան