Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով փոքրիկ տեսանյութ է տարածել՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարվեն կարևոր հայտարարություններ:
«Այսօրվա մեր ակցիան աննախադեպ ծավալ է ընդունել և հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն: Կոչ եմ անում քաղաքացիներին ուղիղ ժամը 17:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ»,-ասել է Փաշինյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետչընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյանՀանրապետության ավտոճանապարհները փակ են: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարքճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորներըճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով: