Սոնա Շահգելդյանն, ով համաժողովրդական շարժման մասնակիցներից է, երեկ էլ Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ բարձրացավ բեմ և իր երգով ողջունեց հանրահավաքին մասնակցող ժողովրդին, Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել:

 

«Խնդրում եմ, որ նստում, ստատուսներ եք գրում, միացեք ժողովրդին, դուխով եղեք: Թեպետ, դա միջից պետք է լինի: Գրելը հեշտ է, ոչ մեկի չեմ վիրավորում, ուղղակի կան էդպիսի մարդիկ… Կարծում եմ ինձ հասկացան… Խնդրում եմ մի փիլիսոփայեք էլի… Երբ որ հաղթեցինք, որոշ մարդիկ միանգամից փոխվեցին…»: