Հայտնի մարդիկ շարունակում են արձագանքել, քննարկել երեկ ԱԺ-ում տեղի ունեցած վարչապետի ընտրության քվեարկությանը:
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել: Հայկ Մարությանը հրապարակել է ՀՀԿ խմբակցության թարս շրջված լոգոն, որին կից անդրադարձել է երեկվա ԱԺ-ում վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանի ընտրության գործընթացին:
Նա գրել է. «Կարճ երեկվա մասին: ՀՀԿ-ն արեց ամեն ինչ, որ հանրությունը վերջնականապես զզվի իրենցից և 100-ապատիկ բարձրացրեց Նիկոլի Փաշինյանի առանց այն էլ աննախադեպ բարձր վարկանիշը:
Հ.Գ. Շնորհակալ եմ ՀՀԿ-ին մեզ օգնելու համար' Հայաստանը իրենցից ազատելու գործում ))))))»: