Դերասան Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Դերասանի տեղադրած տեսանյութում նա անդրադառնում է ժողովրդի հաղթանակին, պատգամավորներին՝ ովքեր փորձում են փչացնել ժողովրդի ուրախությունը:

 

Տեսանյութում Սարգիս Գրիգորյանն ասում է. «Երբ ազգը միասնական ա էղել, ապա էդ ուրախության ժամանակ միշտ եղել է մեկն, ով հավեսով հարամել է: Ու գնաց, մի քանի տասնամյակ էլի տխուր, դարդլամիշ շարունակում ենք մաքառել: Զարմանում եմ էդ ոնց ա լինում, որ ազգին սպառնացող վտանգի ժամանակ մի մարդու պես թև-թիկունք ենք լինում, իսկ ուրախության ժամանակ, մենք մեր ձեռքով փչացնում ենք էդ ուրախությունը:

 

Ազնվությամբ եմ ասում, 2018թ-ի ապրիլի 23-ին ես էնպես էի ուրախացել, ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ, էն էլ տղա: Բա լավ էս չի մեր ուզածը, բա լավ սրանից ավել միաբան էլ երբ ենք լինելու, երբ:

 

Մարդու տղեն էկավ հաղթեց, ու այլևս ուզենք, թե չուզենք պիտի ընդունենք էդ փաստը: Մի կոտրեք խնդրում եմ, էն երիտասարդ ժպիտները, էն հրճվանքն ու երջանկությունը, որը էս սուրբ ազգին վերջապես դարձրեց մի բռունցք:

 

Խնդրում եմ, պետք է էլի կխնդրել, ես չեմ ամաչում»: