Եթե նույնիսկ ձեր երեխաներն այդքան էլ չեն սիրում ուտել, միևնույն է, նրանց ուղեղն օգտակար մթերքի կարիք ունի:
Այս 10 մթերքները ոչ միայն ձեր երեխային կդարձնեն ավելի խելացի, այլ նաև կօգնեն օրգանիզմին ավելի լավ աճել:
Ընկույզ
Քանի որ դրանք շատ նման են ուղեղի, նշանակում է՝ օգտակար են ուղեղի համար: Այսպես՝ ընկույզն օմեգա 3-ի լավագույն աղբյուրն է: Այն պարունակում է վիտամին E, նաև բարելավում է ընդունակությունը:
Ավոկադո
Ավոկադոն բնական դեղամիջոց է: Այն հիմնականում պարունակում է մի շարք ճարպեր: Մանկական ուղեղին հարկավոր է ճարպ՝ ավելի լավ զարգանալու համար:
Խնձոր
Երեխաները շատ են սիրում խնձոր, այդ իսկ պատճառով էլ նրանց ավելի հեշտ է կերակրել մրգերով: Բոլոր մրգերն էլ օգտակար են, հատկապես՝ խնձորը:
Վարսակ
Դուք ինքներդ էլ գիտեք, որ չոր քաղցր նախաճաշը երեխաների համար վտանգավոր է, սակայն եթե վարսակը կաթով խառնեք և նախաճաշին տաք երեխային, ապա այն շատ համեղ և, միևնույն ժամանակ, օգտակար կլինի:
Հավկիթ
Հավկիթը երևի ամենաօգտակար մթերքն է երեխայի համար: Սա ամենասնուցող մթերքներից մեկն է, որը կարողանում է օրգանիզմին ապահովել ամեն ինչով:
Այն հատկապես օգտակար է ուղեղի համար, քանի որ դեղնուցն օգնում է նեյրոտրանսմիտների զարգացմանը:
Յոգուրտ
Շատ պատճառներ կան երեխային յոգուրտ տալու համար: Օրինակ՝ այն պարունակում է սպիտակուց և կալցիում:
Կանաչեղեն
Կանաչին շատ օգտակար է թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար: Այն իր մեջ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ուղեղը պաշտպանում են վնասակար ազատ ռադիկալներից:
Ձուկ
Ձուկը պարունակում է այն ամենը, ինչ պետք է ուղեղին:
Այն ուժեղացնում է հիշողությունը և ապահովում է վիտամին D-ով:
Բուսական յուղ
Այն հարուստ է ճարպային թթուներով:
Նուշ
Մանուկ ժամանակ ծնողները ձեզ նուշ էին տալիս, որպեսզի դուք ավելի խելացի լինեք: Հիմա արդեն ժամանակն է, որ դուք նույնն անեք ձեր երեխաների համար: