Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամներից է Instagram-ի իր էջում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանը գրել է հետևյալ մեկնաբանությունը.

 

«Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով, կառուցողական գաղափարներով։

 

Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը, խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Մարդը հակված է վերացնել առաջին հերթին ներպետական խնդիրնեը, կեղտն ու կեղծիքը, հետո բարձրաձայնել իսկապես մեզնից անկախ առաջացած խնդիրները և գործընկերության մթնոլորտում փորձել լուծում տալ։

 

-Եկեք գործ անենք եղբայրներ, եկեք գործ անենք փողեր ուտելու, քավոր սանիկ լինելու, պաշտոն շահարկելու փոխարեն։

 

Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր մարդ տեսակը ։ Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ»: