Լիովին հասկանալի է, որ խելացի և ազգապաշտ երևալու մոլուցքը չէր շրջանցել իր հաստիքային հավակնորդներին...
Լավ, բա էդքան դժվա՞ր էր հարցեր տալիս ճիշտ դերաբաշխում կատարելը։
Նախ՝ պետական շահի մասին «հոգածության» տպավորություն թողնելու «ծանրությունը» ստանձնել էին պետական միջոցների նկատմամբ ընդգծված անխնա վերաբերմունքի մոլի սիրահարները, երկրորդ՝ մի տեսակ տպավորություն էր, թե ընդդիմությունը հարցուպատախանի մեջ է գործող կառավարության հետ։
Ստացվում է՝ գործող իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր լռությո՞ւն էր պահպանում. հանուն ո՞ւմ կամ ինչի՞...
Բա Մայր հայրենիքը, բա Արցախը, բա պետական բյուջեն ու աղքատությունը...
Եվ հետո՝ ինչո՞ւ էին հարցատուներն այդքան շփոթված ու ջղաձիգ։