Կա լեգիտիմություն (ցանկացած տարատեսակի), կա իշխանություն, իսկ հակառակը տեսանք անցնող օրերի ընթացքում։
Իշխանությունների ունեցած լեգալ լեգիտիմությունը հաշված օրերի ընթացքում քայքայվեց և հանգեցրեց power shift-ի, ու սա դասական քաղաքագիտական ճշմարտության հիմնավորում էր։
Հիմա ասածս ի՞նչ ա․ մինչև հեղափոխությունը (ձևակերպման հետ համաձայն չեմ) քաղաքագիտական հասկացությունները անտեսվում էին և ասում էին․ «Հայաստանը դուրս է քաղաքագիտական դասական ձևակերպումներից», բայց գործընթացները (այս անգամ ընդդիմության համար պոզիտիվ ընթացքով) հերթական անգամ ապացուցեցին հակառակը։ Հիմա հուսով եմ, որ ապագայում ՀՀ-ն քաղաքագիտական իրողություններից դուրս դնողները կպակասեն։