Քսան տարի հետո ոչ մեկ չի հիշելու, թե ով որ կուսակցությունից էր և այս պահիս ով ինչ էր անում Հայաստանի համար։ Քսան տարի անց բոլորը մոռացվելու են, ևս մի քսան տարի հետո դրա մասին խոսվելու է բացառապես պատմության դասագրքերում և վերջ։ Ու հենց առաջին քսան անցած տարվանից հետո մարդիկ կհիշեն՝ մենք կարողացա՞նք պահել ու շենացնել Հայստանը, թե՞ ավելի խորը անդունդի մեջ գլորեցինք։ Քսան տարուց եկող սերունդների առաջ մենք պետք է պատասխան տանք, ու իրենց հաստատ չեն հետաքրքրելու այս օրվա կատարված իրադարձությունները։
Աշոտ Նավասարդյանը ժամանակին ճիշտ էր ասում․ «Տասը տարի հետո ոչ ոք չի հիշելու, թե ով որ բլոկում էր եւ ով էր այս պահիս իշխող կամ ընդդիմադիր: Տասը տարուց մարդիկ կհիշեն՝ մենք կարողացե՞լ ենք պահել ազատագրված Ղարաբաղը, կարողացե՞լ ենք անկախ պետություն կառուցել, թե ոչ»:
Այս պահից սկսած նույնն է լինելու նաև տասը, քսան ու երեսուն տարի հետո։