Հինգշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդյան օրն էր. նա 48 տարեկան դարձավ: Fox News-ի լրագրողները հեռախոսով կապվել են նախագահ Թրամփի հետ, որպեսզի հարցնեն, թե ինչ նվեր է նա պատրաստել կնոջ համար:

«Դուք գիտեք, որ ես շատ զբաղված եմ, որ զբաղվեմ նվեր փնտրելով»,- պատասխանել է Թրամփը: Նա խոստովանել է, որ Մելանյային գեղեցիկ բացիկ և ծաղկեփունջ է նվիրել:

Թե ինչպես է ԱՄՆ առաջին տիկինը տոնել ծննդյան օրը, չի հաղորդվում, բայց կարելի է ենթադրել, որ նրան շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիտի հետ, ովքեր պաշտոնական այցով ԱՄՆ էին ժամանել: