Էդգար Էլբակյանը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին (27 ապրիլի 2018 թ․, 13:20)

 

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Իլհամ Ալիևին։

Հարգելի՛ պրն նախագահ, ես վճռական եմ ամերիկյան և Ադրբեջանի ժողովուրդների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում Ձեզ հետ միասին աշխատելու հարցում։
Մենք Ձեզ հետ միասին կարող ենք գործակցել ահաբեկչության դեմ պայքարի, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման հարցերում։ Կոռուպցիայի դեմ պայքարում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խթան կհանդիսանա այս ջանքերի ճանապարհին։
Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին։

Սրտանց,
Դոնալդ Թրամփ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»։