Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ իրեն համոզելը շատ դժվար է, որ ինքը Փաշինյանին ընտրի, որպես վարչապետ։ Կոստանյանը նաև հայտարարում է, որ նույնիսկ փողոցում հավաքված մարդիկ իրեն չեն կարող համոզել , որ այդ ընտրությունը կատարի։ Կոստանյանը նաև կարծում է, որ Սերժ Սարգսյանը այդ ժողովրդի ճնշման ներքո հրաժարական չի տվել ,քան որ, ուշադրություն՝ նույնիսկ Ադրբեջանը չի կարողացել ճնշել Սերժ Սարգսյանին։
Պարոն Կոստանյանին կարելի է տեղեկացնել, որ Ադրբեջանը չի կարողացել ճնշել ու չի կարողանա ոչ մի հայ պետական պաշտոնյայի ճնշել զուտ նրա համար, քանի որ հայ ժողովուրդը դա թույլ չի տա։ Դա հենց այն փողոցում կանգնած ժողովրդի արդյունքն է, որ Ադրբեջանը կվախենա մեզ ճնշելուց։ Ու թող ոչ մի ներկա և նախկին պատգամավոր չփորձի դա վերագրել իր անձին։
Եթե ժողովուրդը պատրաստ չլինի Ադրբեջանի հետ ցանկացած բախման ու Ադրբեջանը իմանա, որ այդ ժողովուրդը մի բռունցք չի դառնա, հաստատ իմացեք բոլորիդ առանձին-առանձին կարող է ճնշել։