Այս գիշեր եւս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները։
Աշոտ Ահարոնյան