ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապրիլի 26-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Փաշինյանը, մասնացորապես, գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

 

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։