ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»,- հայտնել է Փաշինյանը։