Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի փոքր վերլուծելով կատարվածը, կարելի է ֆիքսել հեղափոխության այն 5 կետերը, որոնց շնորհիվ այս ամենը կատարվեց
1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ և ԻՐ ԹԻՄԸ, ովքեր անթերի փոխարինեցին հոգնած ընդդիմությանը
2. ՀՂՓԱՑԱԾ և ԲՈԼՈՐ ՉԱՓԵՐՆ ԱՆՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, որի սպասարկող անձնակազմը զբաղված էր շեֆին խաբելով, ինչպես նաև ինքնախաբեությամբ
3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, որոնք անթերի կատարվեցին Փաշինյանի և իր թիմի կողմից
4. ՆՈՐ (ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ) ՍԵՐՈՒՆԴԸ, որը անթերի փոխարինեց մեր հոգնած և, տոտալ ապատիայի մեջ գտնվող, սերնդին
5. ԻՆՏԵՐՆԵՏԸ, որը անթերի փոխարինեց ավանդաբար «Կարապի լիճ» բալետ ցուցադրող հեռուստատեսությանը
Հ.Գ. Век живи - век учись»: