Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից.
«Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա:
Ազատ է արձակվել նաեւ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման միջոցը փոխվել է: