Պետք է վերջապես սթափ ընկալել և ունակ լինել հասկանալ, որ այս նոր սերունդը ցանկանում է ապրել իրապես ազատ ու անկախ երկրում, այլ ոչ թե կեղծ ու ստրկամիտ, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծել երկրում ծառացած շատ ու շատ հարցեր:

 

Փաստացի այս պահին պայքար է գնում երկու Հայաստանների միջև, և գուցեև հենց հիմա է որոշվում, թե ինչ ուղիով է գնալու այսուհետ մեր երկիրը՝ շարունակելու է մնալ հին քրեաօլիգարխիկ բրգաձև կառավարման համակարգի պատանդը, թե՞ Հայաստանը ի վերջո կդառնա մեր բոլորի կողմից երազած ազատ ու լուսավոր ողջ հայության հայրենիքը: