Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հայուհի տիկինը՝ Տաթևիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես զավակն եմ մի մարդու, որը 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր: Ես զավակն եմ մի բժշկի, ում «բերանը փակելու» դիմաց առաջարկեցին գլխավոր բժշկի պաշտոն կամ ցմահ անաշխատանք մնալու հեռանկար:

 

Ընտրեց երրորդ տարբերակը՝ լքեց երկիրը: Հիմա ես Եվրոպական Պառլամենտի պատգամավորի կին եմ ու խոստանում եմ իրենց բողոքը խաղաղ բարձրաձայնող ժողովրդի վրա ուժ գործադրելու դեպքում միջազգային բարձր ատյաններում բարձրացնել այդ փաստը»: