Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում արդեն 9-րդ օրն ընդդեմ ՀՀ իշխանությունների շարունակվող բողոքի ցույցերին։

 


«Շատ եմ մտահոգ Հայաստանում խաղաղության ու այդ շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայով։

 

Ես կոչ եմ անում ՀՀ իշխանությունների մեջ գտնվող իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց։ Ու, ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։