Էս ամենը շատ կայֆ ա ու մոդայիկ, բայց, որքան էլ որ շատերին չի հետաքրքրում, ամեն դեպքում պետք է նաև ֆիքսվել երեկ տեղի ունեցած քաղաքական մեսիջների վրա։ Ինչու՞ հենց երեկվա, որովհետև PR-ի մասով հիանալի կազմակերպված էս ակցիայի կազմակերպիչը երեկ առաջին անգամ արդեն որոշակի մեսիջներ հղեց.
1. Նիկոլի հղումը Զախարովայի ասածին։ Իրականում ՌԴ ԱԳՆ խոսափողը սովորական ու բնական բան էր ասել, որ հաճախ նման դեպքերում ասում են, բայց Նիկոլը շատ արդյունավետ օգտագործեց թեմայի մեջ չխորացող մարդկանց իր ուզած ձևով ներկայացնելու համար։ Նաև էս խոսքում թաքնված մեծ դերակատարում տվեց Կրեմլին։
2. Առաջին անգամ պահանջը ձևակերպեց որոշակի քայլերի հաջորդականությամբ։ Ճիշտ է, քաղաքական առումով այդ պահանջները կենսունակություն չունեն, բայց մարքեթինգային մասով իրացվելի են։
PR տեխնոլոգիաների մասով շատ գրագետ աշխատանք է արվում։ Adidas-ի նման լավ գովազդ ՀՀ-ում դեռ ոչ ոք չէր արել։ ))) Ու առհասարակ, բոթաս, ուսապարկ, կեպկա... Սթայլը լավ ուտվում ա...
Կատակը՝ մի կողմ, PR ու մարքեթինգային աշխատանքը թույն լեվլի վրա է, երբեմն հորինված, ուռճացված մեսիջներ է օգտագործում, բայց ոչ ոք չի կարող մեղադրել, եթե շուկայում իրացվելի է, ուրեմն՝ ճիշտ է անում։
Ես հասկանում ու հարգում եմ մեր բոլոր այն քաղաքացիների ոգևորությունը, ովքեր հիմա ակցիաների են մասնակցում, բայց նաև վստահ եմ, որ Նիկոլը ռացիոնալ քաղաքական գործընթաց է իրականացնում։
Նիկոլը քաջ գիտակցում է, որ քաղաքական կենսունակություն չունի իր պահանջը, հասկանում է, որ մեծ քաղաքական կապիտալ կարող է քաղել էս գործընթացից հետագայի համար ու խնդիր ունի այդ ամենն այնպես կազմակերպելու, որ հասարակ իռացիոնալ քաղաքացիներն իրեն չքննադատեն։
Մենք երբեք հատվածական պահի բողոքող զանգվածի խնդիր չենք ունեցել, մենք միշտ կայուն ու քաղաքականապես կենսունակ ընդդիմության կարիք ենք ունեցել։ Էն, որ խաղաղ օրերին էլ իշխանության թիկունքից անընդհատ զգոնություն հաղորդի ոչ միայն պոպուլիզմով, այլ նաև ռացիոնալ, գործնական ու ԱԶԴԵՑԻԿ քայլերով...
Ամեն դեպքում, բոլորիս համբերություն, լավ ու վատ մարդիկ բոլոր տեղերում էլ կան՝ թե՛ ոստիկանների, թե՛ բողոքողների, թե՛ տանը նստածների մեջ։ Մի քանիսի կամ տասնյակների պատճառով իրար սեգմենտավորված վիրավորել պետք չէ, որ կողմից էլ լինի, վիրավորանքը թերհասության դրսևորում է... Դեռ խակ ենք, տարիների ընթացքում կսովորենք քաղաքական դիսկուրսն ու բանավեճն առանց իրար ձեռք առնելու ու վիրավորելու իրականացնել ։)
Հաճելի օր բոլորին ։)