Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է, ով Երեւանի բնակիչ է։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ- որոնողական միջոցառումներ՝ կատարված անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Դեպքի վերաբերյալ առկա տեսանյութում պատկերված բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։